ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն բոյկոտում են այն, ինչն իրենց հիմնական զբաղմունքն ու կոչումն է
Անդրադառնալով նախագահական ընտրություններից առաջ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին` «Հայոց աշխարհ»-ը գրում է, որ նախագահական ընտրություններում ուշագրավ է այն փաստը, որ ընտրությունները բոյկոտում են երկրի խորհրդարանում ներկայացված ուժերը: «Սակայն ու՞մ կամ ի՞նչն են նրանք բոյկոտում»,-հարցնում է թերթը. «Եթե խիստ հակիրճ ու կոնկրետ, ապա ստացվում է, որ որպես քաղաքական ուժ հանդես եկող ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու պատկառելի ճանապարհ անցած ՀՅԴ-ն բոյկոտում են այն, ինչն իրենց հիմնական զբաղմունքն ու կոչումն է, այն է` զբաղվել քաղաքականությամբ, ծավալել քաղաքական պայքար` իրենց գաղափարախոսությունից բխող ծրագրերի իրականացման համար: Կարճ ասած` մարդիկ չեն ուզում զբաղվել իրենց հիմնական զբաղմունքով, հրաժարվում են պայքար մղելուց ու… «Նազարն էլ կռիվ գնացողը չէ»»,-բնորոշում է պարբերականը: