Հենրիխ Մխիթարյան. «Հույս ունենք լավ աշխատել»
2012 թ. «Շախտյորի» լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը մարզումների վերադառնալուց հետո պատասխանել է դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հարցերին:
- Եկել եմ տոնական տրամադրությամբ, բոլորին շատ կարոտել եմ: Կարծում եմ` ձմեռային արձակուրդն օգտակար էր թիմի համար: Եվ մենք հույս ունենք շատ լավ աշխատել, որպեսզի մրցաշրջանի երկրորդ մասն անցկացնենք բարձր մակարդակով և հասնենք լավ արդյունքի:
- Նոր ուժեր զգո՞ւմ ես, որոնք կուտակվել են մեկ ամսվա ընթացքում:
- Իրոք, ինձ շատ թարմ եմ զգում: Տեսնենք, թե հետո ինչ կլինի:
- Գիտենք, որ Հայաստանում գտնվելու ժամանակ ձեռքերդ ծալած չես նստել. հաճախ ես մարզվել: Պատմիր այդ մասին:
- Այո, դա ճիշտ է: Հունվարի 4-ին, 5-ին և 6-ին զբաղվել եմ ֆիթնես դահլիճում, իսկ արդեն 7-ին մեկնեցի Դոնեցկ: Վազք եմ կատարել, ինչպես նաև որոշ ուժային վարժություններ:
- Ինչպե՞ս անցան տոները:
- Շնորհակալ եմ, շատ լավ: Ես իմ ընտանիքի ու հարազատների հետ էի: Մեզ մոտ դա ավանդույթ է. դեկտեմբերի 31-ից մինչև, հավանաբար, հունվարի 5-ը հյուրեր ենք ընդունում ու այցելում հարազատներին: Ամեն ինչ պարզապես հիանալի անցավ: Ինչպես և պլանավորել էի, Նոր տարին անցկացրեցի տանը:
- Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը լրացուցիչ ուրախացրե՞ց:
- Միշտ էլ հաճելի է մրցանակը, բայց դրանով չպետք է սահմանափակվենք: Առջևում դեռ շատ աշխատանք կա: Անհրաժեշտ է երկար ճանապարհ անցնել: Իսկ ընդհանրապես, իհարկե, ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են իմ ուժերին ու ճանաչել լավագույնը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան