«Ենի Ազերբայջան». Ինչպես կարող են ադրբեջանցիները «Էտալոն» անվանել Խադիջա Իսմայիլովային այն դեպքում, երբ նրա տատիկը հայ է
Ադրբեջանի իշխանությունը քննադատների և ընդդիմադիրների դեմ պայքարում դարձյալ սադրիչ մեթոդներ է կիրառել՝ նրանց մեղադրելով հայկական արմատներ կամ հայերի հետ կապեր ունենալ մեջ:
Ադրբեջանցի անկախ լրագրող Խադիջա Իսամյիլովան Ալիևի կլանին պատկանող բիզնեսի վերաբերյալ հետաքննություններ անցկացնելու պատճառով նման շանտաժի զոհ է դարձել:
Ինչպես նշում է իշխող կուսակցությանը պատկանող «Ենի Ազերբայջան» պաշտոնական թերթը, Իսմայիլովան երբեք չի խոսում իր ծնողների մասին և ոչ մի կերպ չի արձագանքում «Խալգ Ջաբհեսի» թերթի այն պնդմանը, որ նրա տատիկը ազգությամբ հայ է:
«Թերթի աղբյուրները նրա մասին ընդարձակ տեղեկություններ ունեն և Խադիջան վախենում է, որ կմերկացվի իր դեմքը: Այս ամենը նրա մասին սկանդալային տեղեկության միայն մի մասն է: Էթիկայից ելնելով չենք ցանկանում ավելի կեղտոտ տեղեկություններ հայտնել: Հետաքրքիր է, որ իրենց ադրբեջանցի համարող որոշ անձիք այսքանից հետո Խադիջային «լրագրողի էտալոն», «բարոյական արժեքների պաշտպան», «իրավունք-արդարության խոսնակ» են անվանում և պաշտպանում», -գրել է «Ենի Ազերբայջան»-ը:
Իր հերթին «Baybak.com» կայքը դեռ 2009 թվականին գրել էր, որ Խադիջա Իսմայիլովան հերքել է «Խալգ Ջաբհեսի» թերթի տեղեկատվությունն այն մասին, որ իր տատիկը հայ է, սակայն հերքում համաձայնել են հրապարակել միայն «Թուրան» լրատվական գործակալությունն ու «Ենի Մուսավաթ» թերթը:
Բացի այդ, «Pia.az» կայքը տեղեկացրել է, որ Իսմայիլովան 43 ադրբեջանցիներից մեկն է եղել, ով 2009 թ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ քվեարկել է հայերի օգտին, ինչի պատճառով շպիոնաժի և հայրենիքի դավաճանության կասկածով նրան կանչել են Ադրբեջանի անվտանգության նախարարություն»,- գրում է կայքը: Սակայն Խադիջա Իսմայիլովան այդ պնդումը նույնպես հերքել է:
Կարդացեք նաև`
Պոռնոսկանդալ Ադրբեջանում...Լրագրողը վախենում է. CNN-ի անդրադարձը
«CPJ». Ադրբեջանցի լրագրողի նկատմամբ հետապնդումները շարունակվում են
Ադրբեջանի նախագահի մասին հոդվածներ տպագրող լրագրողին սպառնացել են