«Մատաղիսի գործ»-ով վճիռը Զինդատախազությունը դեռևս չի բողոքարկել
«Մատաղիսի գործ»-ով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` դեկտեմբերի 18-ին կայացված արդարացման վճիռը Հայաստանի Զինվորական դատախազությունը դեռևս չի բողոքարկել: «Մենք այս պահի դրությամբ որևէ բողոք չենք ստացել: Եթե բողոքարկեն մենք դատարանից պետք է օրինակը ստանանք, բայց այս պահի դրությամբ որևէ բան չենք ստացել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մատաղիսի գործ»-ով անցնող երեք երիտասարդներ Արա Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Դատարանի կայացրած վճռից հետո մեղադրող կողմը բողոքարկման համար ունի մեկ ամիս ժամանակ, որը կլրանա հունվարի 18-ին:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում զինդատախազ Գևորգ Կոստանյանը ասել էր, որ զինդատախազությունը ամենայն հավանականությամբ կբողոքարկի վճիռը դրան ծանոթանալուց հետ: Վերջնաժամկետը մոտենում է, սակայն այս պահին բողոքարկման մասին որոշման վերաբերյալ ոչինչ հայտնի չէ: Զինդատախազությունից խոստացել են պատասխանել մեր հարցին ավելի ուշ:
«Եթե զինդատախազությունը բողոքարկի մենք խնդիր կտեսնենք, քանի որ դատական համակարգն այնքան էլ կանխատեսելի չէ և բավականին ենթակա է տարբեր ճնշումների: Բայց համենայնդեպս ավելի օպտիմիստորեն ենք տրամադրված, քան նախկինում, որ կարողանանք դիմակայել դատախազությանը», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Ալումյանը:
Հարակից հրապարակումներ. Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ կայացվեց (Տեսանյութ)
Մատաղիսի գործ. ապտակ Ջհանգիրյանին
«Մատաղիսի գործ»-ով փաստաբանները պարգևատրվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան