ԱՆ. Տոնական օրերին թունավորման դեպքեր չեն արձանագրվել
Ամանորյա տոնական օրերին հանրապետության տարածքում բնակչության շրջանում բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման, ինչպես նաև սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հետագայում սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված սննդամթերքի և պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:
Հետտոնական օրերին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներին և մրգերի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա