Սելիմի լեռնանցքը և Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը փակ են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 9-ին` ժամը 09.45-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը և Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Թալին-Մարալիկ-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, ինչպես նաև Կոտայքի և Գեղարքունիքի ավտոճանապարհները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: