Վարդան Մինասյանը «Կուբանից» առաջարկ չի ստացել
Այսօր izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու:
Ըստ ռուսական կայքի` Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Վարդան Մինասյանը համատեղի ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները` համարելով, որ համատեղումը կխանգարի աշխատանքի արդյունավետությանը:
Չնայած որ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը բազմիցս անդրադարձել է այս թեմային, սակայն հաշվի առնելով, որ izvestia.ru-ի լուրը մեծ տարածում գտավ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը կրկին հերքում է այն` տեղեկացնելով, որ Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու առաջարկ չի արվել, և նման լուրերը պարզապես բուլվարային խոսակցություններ են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում