Առատ ձյունը չի խաթարել օդանավակայանի բնականոն աշխատանքը
Տեղացող առատ ձյունը չի խաթարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ եղանակի պատճառով որևէ թռիչքք կամ վայրէջք չեղյալ չի համարվել, չի հետաձգվել:
«Առատ ձյունն անընդհատ մաքրվում է, և չվերթներն իրականացվում են»,-ասաց Գ. Աբրահամյանը:
Նշենք, որ եղանակի պատճառով խաթարվել է ցամաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը: Ձյան, բքի ու ցածր տեսանելիության պատճառով մի շարք ճանապարհներ փակ են: Հայպետհիդրոմետ ծառայության հաղորդմամբ, առաջիկա երկու օրերին տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանը կնվազի: