Դերենիկ Դումանյան. «Հայաստանում մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող մաֆիա չկա»
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում արձանագրված դեպքին, նշեց, որ Հայաստանում մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող մաֆիա չկա: «Չկա նման բան, չի էլ կարող լինել: Կարծես թե պրոֆեսոր Օկոևը սպառիչ պատասխան էր տվել անմիջապես, և կարծում եմ, որ այս խնդիրը նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է եղել: Օկոևն արդեն սպառիչ պատասխան է տվել և ավելացնելու ոչինչ չունեմ»,- նշեց նախարարը:
Նշենք, որ Panorama.am-ն անդրադարձել էր այս «պատմությանը»: Մասնավորապես, Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը մեղադրում է բժիշկներին կնոջը հաշմանդամ դարձնելու, ինչպես նաև նրա երիկամը վաճառելու մեջ:
Նա հայտարարել էր, որ պրոֆեսոր Գեորգի Օկոևը վիրահատել է կնոջը՝ Նունե Մաղաքյանին, առանց իրենց տեղյակ պահելու ու համաձայնությունը ստանալու ընդլայնել վիրահատության ծավալները, անփութորեն կարել նաև միզածորանը: առաջին վիրահատությունից հետո ենթարկվել է ևս չորս վիրահատության, ինչը ամուսինը համարում է առաջին սխալ վիրահատության հետևանք: Վերջին վիրահատության ժամանակ հեռացվել է երիկամը (համաձայնեցված), սակայն պայմանով, որ այն պետք է տրվի իրենց, սակայն այդպես էլ չեն ստացել` պատճառաբանությամբ, որ ուղարկել են փորձաքննության ու այլևս չեն տվել: Այս ամենից Կ. Կարապետյանը եկել է եզրակացության, որ իր կնոջ երիկամը վաճառել են:
Նախորդող՝ Վիրահատված կնոջ ամուսինը հակադարձում է Գ. Օկոևին (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա