Եվս երկու թեկնածու հրաժարվեց ընտրապայքարից
Անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հրաժարվում է հետագա ընտրապայքարից: Համատեղ ասուլիսում պայքարից հրաժարվելու մասին հայտարարեց նաև անկուսակցական, «Ժամանակի էություն սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը:
«Անհիմն եմ համարում այդքան գումար ծախսել Հանրապետական կուսակցության հետ մրցակցելու համար: Այդ գումարը ավելի լավ է, ես օգտագործեմ հետագա ծրագրերի իրականացման համար»,-ասաց Ռ. Ահարոնյանը:
Հիշեցնենք, նրանք այն թեկնածուներից էին, ովքեր չէին վճարել ընտրագրավի համար անհրաժեշտ 8 մլն դրամը: Գրավը չվճարած մյուս թեկնածուները հնարավորություն ունեն անդորագրերը ԿԸՀ ներկայացնել այսօր մինչև ժամը 14:00-ը:
Երեկ հետագա պայքարից հրաժարվելու մասին հայտարարեց նաև առաջադրված Ռուբեն Այվազյանը, ով ԲՀԿ-ական էր:
Նշենք, որ հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը: Ընտրությունները նշանակված են փետրվարի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները