«Հայկյան» մրցանակ՝ 2012-ի լավագույն երիտասարդական գիտական նվաճման համար
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում 2012 թ. մրցույթի արդյունքները։ Մրցույթին, որը իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը համատեղ, մասնակցում էին ազդեցության գործակից (impact factor) ունեցող և/կամ Scopus և Thomson Reuters (web of knowledge, web of science) շտեմարաններում հաշվառվող միջազգային պարբերականներում առավելագույն քանակով հոդվածներ ունեցող երիտասարդ գիտնականները։
Ներկայացված 74 հայտերից եզրափակիչ փուլ են անցել 3-ը, որոնցից մեկը կարժանանա «Հայկյան» մրցանակի.
Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ից , ով ներկայացրել է 12 հոդված, պայմաններին բավարարում են` 10,
Վազգեն Սարգսյանը, ՀՀՄԿ, ԵՊՀ – ից, ով ներկայացրել է 9 հոդված, պայմաններին բավարարում են` 9
Վահրամ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ –ից, վ ներկայացրել է 15 հոդված, պայմաններին բավարարում են՝ 9:
Հաշվառվել են միայն 2012 թվականի հունվարի 1-ից մինչ 2012 թ. դեկտեմբերի 31-ը տպագրված հոդվածները: Եզրափակիչ ցանկը որոշելիս հաշվի են առնվել նաև տպագրություննների ամսագրերի Ազդեցության Գործակիցները (գումարային)։
Կոլաբորացիաների շրջանակներում տպագրված հոդվածներ ներկայացրած հեղինակները կխրախուսվեն այլ կարգով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա