Չե՞ն հիշել Վահե Ավետյանին
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Անցած տոները` Նոր տարին և Սուրբ Ծնունդը, առաջինն էին, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքը նշել է առանց նրա: Ինչպե՞ս են սպանված բժշկի երեխաները դիմավորել Նոր տարին, քաղաքացիական հասարակությունից կամ քաղաքական գործիչներից ովքե՞ր են այցելել Վահեի ընտանիքին կամ այցելե՞լ են արդյոք»: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով թերթի թղթակիցը զրուցել է Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանի հետ: «ՀԺ»-ի փոխանցմամբ` վերջինս միայն պատասխանել է. «Նորմալ է եղել: Ամեն ինչ նորմալ է եղել: Կներեք»: