Վիրահատված կնոջ ամուսինը հակադարձում է Գ. Օկոևին
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Օկոևը վիրահատել է կնոջս` առանց մեզ տեղյակ պահելու ու համաձայնությունը ստանալու ընդլայնել վիրահատության ծավալները, անփութորեն կարել նաև միզածորանը: Գերմանիայից ստացված փորձաքննության համաձայն, եթե նա չընդլայներ ծավալները ու հեռացներ միայն կիստաները (ինչը նախապես համաձայնեցված էր), կյաքին վտանգ չէր սպառնա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքացի Նունե Մեղաքյանի հետ կատարվածը ներկայացրեց նրա ամուսինը, տուժողի շահերի պաշպան Կարապետ Կարապետյանը:
Նշենք, որ Panorama.am-ն անդրադարձել էր այս «պատմությանը», ներկայացրել Կ. Կարապետյանի մեղադրանքները նաև Գ. Օկոևի պարզաբանումը: Հիշեցնենք, որ ի հակադրություն Կ. Կարապետյանի պնդումների, Գ. Օկոևը հավաստիացրել է, որ վիրահատության ծավալի ընդարձակման և հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր), և «այն, որ կատարված վիրահատության ընթացքում բարդությունները իրոք բարդություններ են, այլ ոչ թե բժշկական սխալ, հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատա-բժշկական քննությունների արդյունքներով»:
«Մենք տեղեկացված չենք եղել: Նախապես կինս ստորագրել է համաձայնագիր միայն կիստաները հեռացնելու վերաբերյալ»,- պնդում է Կ. Կարապետյանը: Նրա ներկայացմամբ, երբ բժիշկը դուրս է եկել վիրահատարանից ու «բժշկական տերմիններով ներկայացրել, թե ինչ վիրահատություն է արել, ես չհասկացա, հետո եղբորս կինն է իմացել, որ հեռացրել են արգանդը, ձվարանները, որը չպետք է արվեր, անփութորեն կարել միզածորանը»:
Ինչ վերաբերում է այն խնդիրն, որ վիրահատությունը կատարվել է պետպատվերով, թեև ընտանիքը վճարունակ է եղել ու նախապես պայմանավորվածություն է եղել վճարել վիրահատության համար 700 դոլար, Գ. Օկոևն իր պարզաբանման մեջ նշել է, որ «Նունե Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում»:
«Վիրահատությունից հետո Օկոևը մեզ չասեց, որ վիրահատությունը պետպատվերի շրջանակներում է: Հետո երբ տեսավ, որ մենք աղմուկ ենք բարձրացնում, որ առանց համաձայնության հեռացրել է արգանդը, ձվարանները, հետին ամսաթվով (վիրահատությունը կատարվել է 2008 թ. հոկտեմբերի 30-ին, պետպատվերը ձևակերպվել է հոկտեմբերի 29-ով) ձևակերպել էին վիրահատությունը պետպատվեր»,- պատմեց նա:
Կ. Կարապետյանի կինը` Նունե Մաղաքյանը առաջին վիրահատությունից հետո ենթարկվել է ևս չորս վիրահատության, որը ամուսինը համարում է առաջին սխալ վիրահատության հետևանք: Վերջին վիրահատության ժամանակ հեռացվել է երիկամը (համաձայնեցված), սակայն պայմանով, որ այն պետք է տրվի իրենց, սակայն այդպես էլ չեն ստացել` պատճառաբանությամբ, որ ուղարկել են փորձաքննության ու այլևս չեն տվել: Այս ամենից Կ. Կարապետյանը եկել է եզրակացության, որ իր կնոջ երիկամը վաճառել են: «Մեզ երեք տարբերակ էին առաջարկել, մենք ընտրեցինք երիկամի հեռացման տարբերակը, քանի որ մյուս երիկամը 100 տոկոսով աշխատում էր: Կնոջս հեռացված երիկամը եթե 100 տոկոսով չէր աշխատում, 70-80 տոկոսով առողջ էր, այսինքն կարող էր ծառայել այլ մարդու համար»,- ասաց Կ. Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան