Կառլեն Մկրտչյան. «Արձակուրդս անցկացրել եմ Երևանում»
Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի համար ձմեռային այս արձակուրդը երկար կհիշվի: 2012 թ. նոյեմբերին նա ամուսնացավ, և արձակուրդը նրա համար կարելի է լիարժեք մեղրամիս անվանել: Կառլենի ընտրյալի անունը Հասմիկ է: Նրանք ծանոթացել են մեկ տարի առաջ և որոշել են իրենց հարաբերությունները հաստատել ցանկալի ստորագրությամբ:
Համատեղ արձակուրդի, այսօրվա բժշկական հետազոտության և առաջիկա պլանների մասին է Կառլեն Մկրտչյանը` «Մետալուրգի» 2012 թ. լավագույն լեգեոները, խոսել ակումբի մամուլի ծառայության թղթակցին տված հարցազրույցում:
- Մեկ տարի առաջ ես ծանոթացա իմ ապագա կնոջ հետ, բայց իրարից հեռու էինք ապրում: Նա Երևանում էր, իսկ ես` Դոնեցկում: Ժամանակ առ ժամանակ ես մեկնում էի Երևան, բայց այս անգամ որոշեցինք վերջնականապես օրինականացնել մեր հարաբերությունները: Նոյեմբերի 14-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց, որից հետո էլ տեղի ունեցավ երկար սպասված արարողությունը: Վստահ եմ` մեր ընտանիքը կայուն կլինի: Մեծ տոնակատարություն չարեցինք. հավաքվել էին միայն հարազատներս ու ընկերներս: Կինս ձմեռային հավաքներից հետո` մարտին ինձ կմիանա Դոնեցկում: Հարսանյաց հանդեսին մասնակցեցին նաև հավաքականի խաղընկերներս:
- Ինչպե՞ս անցկացրեցիր ձմեռային արձակուրդդ:
- Ես մնացի Հայաստանում: Ուժեր էի հավաքում ինձ հարազատ ու մտերիմ մարդկանց` ծնողների, մերձավորների ու ընկերների շրջապատում: Ողջ տարվա ընթացքում նրանք շատ էին կարոտել ինձ, ուստի ես որոշեցի այս անգամ հանգստյան տուն չգնալ: Հարազատ քաղաքն ու մտերիմներն ինձ համար շատ կարևոր են:
- Արձակուրդի ընթացքում հնարավորություն ունեցա՞ր դիտել ֆուտբոլային խաղեր: Հետևե՞լ ես ուկրաինական ու եվրոպական ֆուտբոլում տեղի ունեցած իրադարձություններին:
- Անկեղծ կասեմ` միայն որոշ խաղեր եմ դիտել: Արձակուրդը հենց նրա համար է, որ կտրվես աշխատանքից ու հանգստանաս:
- Ֆուտբոլիստների համար բժշկական հետազոտության ենթարկվելը ծա՞նր գործ է:
- Ոչ, մենք հասկանում ենք, որ դա մեր մասնագիտության անբաժանելի մասն է: Դա անհրաժեշտ է մեր առողջության համար: Մի խոսքով` աշխատանքային գործընթաց է: Այժմ կարևորն այն է, որ հավաքների ընթացքում լավ նախապատրաստվենք: Մրցակիցները նույնպես չեն հապաղի: Արձակուրդի ընթացքում աշխատել եմ պահպանել մարզավիճակս: Ընկերներով շաբաթը 1-2 անգամ հավաքվում էինք Երևանում ու ֆուտբոլ խաղում…
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում