Շտապօգնությունն արձագանքում է. ԱԻՎ-ի հետ համագործակցում ենք անկախ եղանակային պայմաններից
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն արձագանքել է Panorama.am-ի «Շտապօգնության ծառայությունը չի կարողացել հասնել հիվանդին. Որտե՞ղ է քաղաքապետարանը» հրապարակմանը:
Այսօր ձեր կողմից հրապարակված «Շտապօգնության ծառայությունը չի կարողացել հասնել հիվանդին. Որտե՞ղ է քաղաքապետարանը» վերնագրով նյութից թյուր տպավորություն է ստեղծվել, որ պատկան մարմինների ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով Շտապօգնության ծառայությունը հիվանդին հասնելու ինչ-ինչ խոչընդոտներ է ունեցել:
Ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով զրուցել ենք կանչին մեկնած բուժանձնակազմի անդամների հետ, որից պարզվել է, որ այդ պահին տեղացող առատ ձյան պայմաններում, հաշվի առնելով նաև Սարի թաղի փողոցների նեղությունը, մեքենան նշված հասցե ժամանակին հասնելու որոշակի մտահոգություն է ունեցել, որով պայմանավորված էլ անձնակազմը դիմել է ԱԻՎ-ի օգնությանը: Ի դեպ, հարկ եմ համարում նաև շեշտել, որ ԱԻՎ-ի հետ մենք շատ հաճախ ենք համագործակցում՝ անկախ եղանակային պայմաններից:
Ինչևէ, կանչին մեկնած անձնակազմը տեղ է հասել ժամանակին և ցուցաբերել է անհրաժեշտ բուժօգնությունը: Անձնակազմի անդամները նաև նշել են, որ մոտ 20-30 րոպե անց, արդեն կանչից վերադառնալիս ճանապարհը եղել է աղով և ավազով մշակված ու որևէ խոչընդոտի չեն հանդիպել:
Հաշվի առնելով վերը նշածը, ավելորդ շահարկումներից և թյուրըմբռնումից խուսափելու համար, խնդրում եմ հրապարակել տվյալ պարզաբանումը»,-ասված է տնօրենի պարզաբանմ,ան մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա