Օրանժն ամանորի երկու օրերին սպասարկել է ավելի քան 6.5 մլն զանգ
Այս տարվա Ամանորի գիշերը Orange-ի բաժանորդները, ինչպես ամեն տարի, կատարել են միլիոնավոր զանգեր՝ շնորհավորելու և ուրախ նոր տարի ցանկանալու Հայաստանում և արտերկրում բնակվող իրենց հարազատներին: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, արդեն երրորդ տարին անընդմեջ Orange-ի ցանցն այդ՝ բոլորի համար կարևոր ու թանկ պահին աշխատում է անխափան՝ ապահովելով ձայնի ու զանգի միացման գերազանց որակ:
2012թ. դեկտեմբերի 31-ին և 2013թ. հունվարի 1-ին Orange-ի ցանցն ընդհանուր առմամբ սպասարկել է մուտքային և ելքային 6,564,105 զանգ: Այդ նույն ժամանակահատվածում Orange-ի բաժանորդներն ուղարկել են 454,669 կարճ հաղորդագրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան