Գ. Ծառուկյանը հրահանգել է չգրանցել ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանին
«168 ժամ»-ի ԲՀԿ աղբյուրների փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ամանորյա տոներից հետո Հայաստան վերադառնալուց հետո է միայն իմացել, որ ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Ծառուկյանին այս տեղեկությունը խիստ զարմացրել է ու զայրացրել, ինչի արդյունքում նա հրահանգել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Այվազյանը չգրանցվի: ԲՀԿ-ականները համոզված են, որ եթե Այվազյանն, այնուամենայնիվ գրանցվեր, մասնակցեր ընտրություններին, ապա ընտրվելու ամենամեծ հնարավորությունը հենց նա կունենար: