«Կասպյան հետազոտությունների ինստիտուտ». Կանխատեսումներ 2013-ի համար

 Բրիտանական «Կասպյան հետազոտությունների ինստիտուտը» Կովկասի և կասպյան տարածաշրջանում սպասվող զարգացումների վերաբերյալ հոդված է հրապարակել, ինչը ներկայացնում ենք ստորև:

Միջազգային հարաբերություններում ինչ-որ բան կանխատեսելը, ինչպես հայտնի է, բարդ է, բայց Կասպյան տարածաշրջանի համար կարելի է առանձնացնել մի քանի հիմնական միտումներ, որոնք կարող են տեղի ունենալ հաջորդ տասներկու ամիսների ընթացքոմ: Արմատական փոփոխությունները քիչ հավանական են թվում, թեև անսպասելի ճգնաժամ բացառել չի կարելի:

Կովկասում առավել բուռն իրավիճակ, հավանաբար, կլինի Վրաստանում, որտեղ շարունակվում է քաղաքական պայքարը նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և վարչապետ Բիձինա Իվանիշվիլու միջև, ով հոկտեմբերին անակնկալ հաղթանակ տոնեց խորհրդարանական ընտրություններում: Իվանիշվիլու «Վրացական երազանք» կոալիցիան գլխավորում է Սաակաշվիլու շրջանի պաշտոնյաների ձերբակալման ալիքը և ձգտում է նախագահին զրկել հակադարձ առանցքային որոշումներ ընդունելու հնարավորություններից, ինչպես նաև իր աշխատակազմի ունեցած արտոնություններից (այդ թվում Պետական պահպանության հատուկ ծառայությունը նախագահի ենթակայությունից խորհրդարանի ենթակայության տակ մտցնելը): Երկու գործիչների անձնական հարաբերությունները, որոնք երբեք բարեկամական չեն եղել, այժմ վերածվել են ակնհայտ թշնամության:
Սաակաշվիլին կարող է լուծարել Իվանիշվիլու կառավարությունը, որը սակայն քաղաքական ճգնաժամ կհարուցի: Առանց այդ քայլի էլ Վրաստանի կառավարման փաստացի գործը կհայտնվի մայթեզրին: Այդքան անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումները, էլ չասած փակուղի մտած եվրաինտեգրացումը, շարունակվող քաղաքական հետապնդումներից միայն կտուժեն:

Հայաստանը կանգնած է փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների առաջ, որոնք հնարավոր է բավականին տխուր անցնեն: Նախագահ Սերժ Սարգսյանը` կառավարող Հանրապետական կուսակցության առաջնորդը, ամենայն հավանականությամբ կհաղթի ու կշարունակի պաշտոնավարել` առաջին հերթին այն պատճառով, որ իր մրցակիցները նրան կանգնեցնելու բավարար քաղաքական ազդեցություն չունեն: Միակ ծանրքաշային այլընտրանքը` նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտարարել է, որ տարիքի պատճառով չի առաջադրվի:

Մեծահարուստ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս հայտարարել է, որ չի առաջադրվելու (հարցումները նրան տալիս էին 21%` ընդդեմ Սարգսյանի 49%-ի` ցուցանելով, որ նա միակ պոտենցիալ «սփոյլերն» էր): «Բարգավաճ Հայաստանը» նաև չի սատարի որևէ այլ թեկնածուի, ինչը նշանակում է, որ Սարգսյանը կհաղթի բավականին հեշտությամբ: Վերընտրությունը Սարգսյանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մանևրի տարածություն կբացի, հատկապես որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ դեմ է միջազգային հանրության կողմից պատրաստված խաղաղության փաստաթղթի շուրջ փոխզիջման գնալուն, ևս խուսափում է ընտրական գործընթացին միջամտելուց:
Այսպիսով Լեռնային Ղարաբաղի հարցով կարելի է կրկին ակնկալիքներ ունենալ, բայց եղածից ոչ ավելին: Անցած տարի որոշ արյունալի բախումներ եղան Ղարաբաղի և գրավված տարածքների շուրջ շփման գծում, բայց լուրջ վատթարացում կամ խաղաղության ուղղությամբ որևէ առաջընթաց տեղի չունեցավ: Մոսկվայում Վլադիմիր Պուտինի իշխանության վերադարձով պայմանավորված հնարավոր է գալիք տարի մեկ կամ երկու բարձր մակարդակով գագաթաժողով կայանա, սակայն Ռուսաստանը իրապես շահագրգռված չէ Երևանին զոհելուն:
Ադրբեջանը 2013-ին որոշ առաջընթաց կունենա դեպի Եվրոպա Հարավային գազային միջանցքի հարցում: Կասպից ծովում գտնվող հսկայական Շահ-Դենիզ գազի հանքավայրը շահագործող կոնսորցիումը ընտրություն կկատարի Անդրիատիկ գազատարի (Trans-Adriatic Pipeline, Ալբանիայից ու Հունաստանից դեպի Իտալիա) և Նաբուկկոի (Nabucco, Կենտրոնական Ասիայով դեպի Ավստրիա) միջև: Ադրբեջանը որոշ աջակցություն է հայտնել Նաբուկկոյի օգտին և, հավանաբար, այս գազատարը կլինի գլխավորը: Միաժամանակ կշարունակվեն աշխատանքները Թուրքիայով անցնող Անդրանատոլիական խողովակաշարի` Հարավային միջանցքի առաջին հատվածի ուղղությամբ:

Կասպից ծովում լարվածությունը կպահպանվի: Ադրբեջանն ու Թուրքմենստանը, կարծես, հեռացել են Կասպից ծովի կենտրոնում գտնվող Սարդար/Քյափազ գազի հանքավայրը տիրապետելու նպատակով այս ամառ գրանցված դիմակայությունից, սակայն ռիսկ կա, որ նոր դիմակայություն կծագի Ադրբեջանի ու Իրանի միջև` վիճելի սահմանի վրա գտնվող Սարդար Ջանգալ նավթի հանքավայրի հարցով: Լուրջ հակամարտությունը հավանականությունը շատ քիչ է, սակայն նրանց հարաբերությունները վերջին շրջանում լարված էին, ու կողմերից որևէ մեկը թուլացնելու մտադրություն չունի:

Կենտրոնական Ասիայում ըստ ամենայնի կլինեն ոչ թե փոփոխություններ, այլ` եղած կուրսի շարունակություն: Կենտրոնասիական երկրներն այժմ իրենց քաղաքական ու տնտեսական ուղեծրերով էլ ավելի են հեռանում միմյանցից: Տաջիկստանն ու Ղրղզստանն աստիճանաբար կազմաքանդվում են` պայմանավորված կոռուպցիայով ու տնտեսական և սոցիալական ենթակառույցների փլուզմամբ: Նրանք ավելի հաճախակի են խոստովանում, որ Ռուսաստանի կախվածությունը (լինի դա էներգիայի, թե քաղաքականության ոլորտում) միակ իրատեսական տարբերակն է: Աֆղանստանի անվտանգության հարցով պայմանավորված այս երկրներն առավել հաճախ կդիմեն Ռուսաստանին, որպեսզի խուսափեն հնարավոր կողմնակի բացասական ազդեցություններից: Կարելի սպասել, որ թե Բիշքեկը, թե Դուշանբեն տնտեսական անորոշությունների ֆոնին 2013-ի ընթացքում կցնցվեն պատահական անկարգություններից, կունենան ցածր մակարդակի անկայունություն:
Միաժամանակ Թուրքմենստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը կփորձեն ընթանալ իրենց` տարբեր աստիճանի սեփական ուղիներով: Թուրքմենստանը, հենվելով գազի հսկայական պաշարների և ներգարվելով Չինաստանի աջակցությունը, իրեն հեռու կպահի ռուսական գերիշխանությունից: Ուզբեկստանում Ռուսաստանի հետ բազմամյա մերձեցումից հետո որոշեցինք փոխել կուրսն ու վերադառնալ նախկին իզոլյացիոնիզմին: Նաև Ղազախստանն է շարունակում նուրբ հավասարակշռումը` խոստովանելով Ռուսաստանի ազդեցությունը և ժամանակին օգտագործելով նավթային եկամուտներն ու Պեկինի և Վաշինգտոնի հետ կապերը, որպեսզի պահպանի իր անկախությունը: 2013-ին այդ միտումներն ըստ ամենայնի կշարունակվեն:

Սակայն Կենտրոնական Ասիայի ճակատագիրը հաջորդ տասներկու ամիսների ընթացքում (թեև աստիճանաբար) կսկսի էլ ավելի տուժել Չինաստանից: Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում որոշ բանավեճերի առարկա է, բայց Պեկինը դեռևս տարածաշրջանում առանցքային խաղացող չէ: Սակայն նրա տնտեսական ազդեցությունը խորն է և որպես արտահանման շուկա Ռուսաստանին այլընտրանք է: Սա արդեն իսկ էական ազդեցություն է թողել Թուրքմենստանի արտաքին քաղաքական ռազմավարության վրա և մոտ ապագայում կարող է նույնն անել Կենտրոնական Ասիայի մյուս երկրների դեպքում: 2013-ը որևէ վերջնական բանի չի բերի, սակայն Չինաստանի գրավչությունը կշարունակի աճել:

Այսպիսով, հաջորդ տարի ընդհանուր առմամբ կասպից ծովի տարածաշրջանում, դժվար թե, դրամատիկ զարգացումներ տեսնենք (թեև անսպասելի ճգնաժամերը երբեք չի կարելի բացառել): Փոխարենը փոփոխությունների էական գործոններ կնկատվեն տարածաշրջանի շուրջ` Թուրքիայի արտաքին քաղաքականություն, Աֆղանստանի կայունություն, Ռուսաստանի վերածնունդ, Չինաստանի աճող տնտեսական ազդեցություն: Այս բոլոր տեղաշարժերը կլինեն հաջորդ տասներկու ամիսներին, նրանք կօգնեն որոշակիացնել Կասպյան ողջ տարածաշրջանի ապագան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}