Թուրքիայում հայ կանայք ապրում են սարսափի մթնոլորտում
Թուրքիայում հայ կանայք ապրում են սարսափի մթնոլորտում: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը` վկայակոչելով թուրք հոդվածագիր Մուրադ Գյոզօղլուի «Թիրախում հայ կանա՞յք են» հոդվածը:
Հոդվածում հեղինակը անդրադառնում է Թուրքիայում բնակվող հայ կանանց սպանության և բռնության դեպքերին և նշում, որ միային վերջին 1 ամսվա ընթացքում հայաշատ Սամաթիա թաղամասում բռնության զոհ է դարձել 3 հայ կին:
Նշվում է, թե ինչպես բոլորովին վերջերս սեփական բնակարանում դաժանորեն սպանվել էր 84-ամյա հայուհի Մարիթսա Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված: Մարիթսա Քյուչյուքի թաղմանը մասնակցել է նաև Ռաքել Դինքը: Երբ վերջինիս հարցրել են, թե ճանաչե°լ է արդյոք Քյուչյուքին, նա ասել է. «Ոչ , ես իմ բողոքն արտահայտելու համար եմ եկել»:
Գյոզօղլուն ընդգծում է, որ Քյուչուքի սպանությունը միակը չէ: Անցած տարվա դեկտեմբեր ամսին կրկին Սամաթիայում 87-ամյա մեկ այլ հայ կին էր դաժան ծեծի ենթարվել և կորցրել տեսողությունը: Իսկ Սուրբ Ծննդյան օրը` հունվարի 6-ին, անհայտ անձինք փորձել էին առևանգել մեկ այլ տարեց հայուհու:
Հեղինակը նշում է, որ վերջին ամիսների նշյալ դեպքերից հետո, Սամաթիայում միայնակ հայ կանայք ապրում էն սարսափի մթնոլորտում և ավելացնում. «Այս անհանգստությունը սկսվել է 1915 թվականից և շարունակվում է առ այսօր: Ցեղասպանությունից հետո գոյություն ունեցող 200 հազարանոց հայ բնակչությունն այսօր նվազել է մինչև 40-50 հազարի: Հասկանալի է, որ այս հանցագործությունները կատարվում են ատելության հողի վրա և հետևանք են պետության վարած շովինիստական քաղաքականության և հայերի, քրդերի ու հույների դեմ ուղղված ռասիստական դրսևորումների»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում