ԲՀԿ-ն չի արդարացնում մյուս ընդդիմադիր կուսակցությունների հույսերը
«Առավոտ»-ը գրում է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը չի կիսում այն վերլուծաբանների կարծիքը, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն հետընտրական շրջանում միասնական ճակատով հանդես կգան: «Եթե վերհիշենք խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանը, ըստ էության` այդպիսի մի ուժերի համատեղման փորձ արվեց, որի արդյունքում ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը, փաստորեն, իրենց ընտրազանգվածին ուղղեցին դեպի ԲՀԿ: Չգիտեմ, թե առաջիկա այդպիսի զարգացումներն ինչ հիմքի վրա պիտի կայանան, մանավանդ, կյանքը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն, ըստ էության, չի արդարացնում այն հույսերը, որոնք փայփայում էին մյուս ընդդիմադիր կուսակցությունները: Եվ հենց դրանով էլ պայմանավորված է այն իրավիճակը, որում հայտնվել են այդ կուսակցություններն այսօր»,-թերթի հետ զրույցում ասել է Գ. Մինասյանը: