Ավանի կրթահամալիրով սկսեց զբաղվել նաև ՄԻՊ-ը. Անսպասելի մանրամասներ են բացահայտվում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը, Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի մասնագետ Վլադիմիր Բաղդասարյանը այս պահին գտնվում են Ավան թաղամասի Թամրուչի 36 հասցեում գտնվող գիշերօթիկ հանրակրթական դպրոցում, որտեղ, ըստ մամուլում տարածված տեղեկատվության, անչափահասներին ծեծում են, դեղեր խմեցնում և սովամահ անում:
Այս մասին տեղեկացանք ՄԻՊ աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
«Այցի արդյունքում պարզված մանրամասներն ու հանգամանքները կներկայացնենք ավելի ուշ»,-նշվում է գրառման մեջ:
Ի դեպ, նույն սոցիալական ցանցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գրել էր. ««Բաց Նամակ»-անոնիմկայի գործով բացահայտվում են նոր, հետաքրքիր և անսպասելի մանրամասներ...
Հիշեցնենք, որ Haynews-ին հասցեագրված «Ավանի բնակիչներ» ստորագրված նամակում պատմում են, որ Ավանում գտնվող կրթարանում անչափահասներին ծեծում են, դեղեր խմեցնում և սովամահ անում:
Նախորդող հրապարակում`
Աշոտյան. Մխիթարյան կրթահամալիրում ուսումնասիրություն է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա