«Ադրբեջանի վերջին քաղաքական սկանդալը նման է Շեքսպիրի ստեղծագործություններից մեկին կամ էլ մելոդրամայի»
Տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը կաշառք պահանջում՝ խորհրդարանական տեղը վաճառելով, այն էլ ընտրական տարում, սպառնում է բացասաբար ազդել վարչակազմի վրա: Այս մասին գրում է «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2012թ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական գործիչ Գյուլար Ահմեդովան 2 միլիոն մանաթի (շուրջ 2,5 միլիոն դոլար) չափով կաշառք է պահանջել՝Միլի Մեջլիսում նրա համար տեղ ապահովելու համար:
Թաքնված տեսախցիկով նկարահանված նյութը ներկայացնում է Աբդուլլաևի, Ահմեդովայի և մեկ այլ կնոջ՝ Սևինջ Բաբաևայի խոսակցությունը 2005թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին:
Համացանցում հայտնված տեսանյութում հիշատակվում է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի անունը:
«Ադրբեջանի վերջին քաղաքական սկանդալը նման է Շեքսպիրի ստեղծագործություններից մեկին կամ էլ մելոդրամայի. վրեժխնդրություն, փող և հնարավոր է մարդասպանություն, որը սպառնում է այս տարի կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին հանգեցնել իշխող վարչակազմին զայրույթին»,-գրում է աղբյուրը:
«Վրեժը լուծվում է առևանգությամբ» խորագրի ներքո աղբյուրը գրում է, որ այս ամենից հետո Աբդուլաևի կողմից ընդհանուր առմամբ 7 տեսահոլովակ է հրապարկվել: Վերջինս նաև սպառնացել է, որ կարող է հրապարակել ավելի շատ տեսահոլովակներ: Աբդուլաևը պնդում է, որ իր եղբայրը առևանգման զոհ է դարձել Մեհդիևի հովանավորությամբ գործող անվտանգության ծառայության կողմից:
Ահմեդովայի օգնական Սևինջ Բաբաևայի մահը նույնպես կասկածի տեղիք է տալիս, ով նույնպես «Առնետների» երկիր տեսահոլովակի մեջ է ներգրավված: Վերջինս մահացել է 2012թ դեկտեմբերի 26-ին, Թուրքիայի հիվանդանոցների մեկում`սրտի կաթվածից: Սակայն նրա որդին պնդում է, որ Բաբաևային թունավորել են և մեղադրում է այդ ամենում Ահմեդովային:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր