Ինչ է անում Նունե Եսայանը
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` երգչուհի Նունե Եսայանը Երևանում պատրաստվում է արվեստի դպրոց բացել, որտեղ հնարավորություն կունենան երգարվեստը ուսումնասիրել և առհասարակ երաժշտական կրթություն ստանալ բոլոր ցանկացողները: Ասում են նաև, որ Եսայանը փորձելու է առաջնահերթ «հավաքագրել» անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին, որոնց հնարավորություն է տրվելու առանց վճարելու սովորել իր հիմնադրած կառույցում: Թերթի հետ զրույցում Երգչուհին հաստատել է խոսակցությունների հավաստիությունը` հավելելով. «Ես հիմա ուզում եմ տաղանդավոր երեխաներին, որոնք կլինեն անապահով ընտանիքից, որոնք հնարավորություն չունեն վճարելու, բայց շատ տաղանդավոր են, ինչ-որ բանով օգնել»: