Վճռաբեկը պահանջում է չեղարկել Դինքի սպանության գործով դատավճիռը
2007թ. հունվարի 19-ին «Ակոս» շաբաթաթերթի խմբագրատան դիմաց հրազենային կրակոցից սպանված պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի գործով դատավարությունը նոր հունով է զարգանում:
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականը հայտնում է, որ Վճռաբեկ դատարանը` գլխավոր դատախազությանն ուղղված դիմումում պահանջում է չեղարկել Ստամբուլի առաջին ատյանի դատարանի` 2012-ի հունվարի 17-ին ընդունած որոշումը, որի արդյունքում դատապարտվել էր միայն մեղադրյալներից մեկը, իսկ մնացած 19-ը` արդարացվել:
Դատախազությունը պատրաստել է եզրակացություն, որը վիճարկում է Դինքի գործով հիշյալ 19 մեղադրյալի նկատմամբ կայացված արդարացման վճիռը: Եզրակացությունում քննության են առնված հանցավոր խմբավորման ստեղծման բոլոր դետալները: Ընդգծվում է, որ հանցանք գործելու համար կազմակերպված խումբ ստեղծելն արդեն իսկ վտանգավոր հանցագործություն է:
Վճռաբեկը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ Դինքին սպանելու համար հավաքված հանցավոր խումբը նպատակ է ունեցել ոչ միայն կազմակերպել շարքային քաղաքացու սպանություն, այլև կատարել հասարակական կարգը խաթարող, անվստահության մթնոլորտ ձևավորող, քաոս առաջացնող, Թուրքիայի միջազգային հեղինակությանը վնաս հասցնող գործողություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում