Սուր թունավորման ախտանիշներով Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 29 քաղաքացի
2013 թվականի առաջին օրերին սուր թունավորման ախտանիշներով Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 29 քաղաքացի` 8 ալկոհոլային, 7 դեղորայքային և 7 շմոլ գազից թունավորման դեպքերով:
Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը, նշելով, որ մահացության դեպքեր այս տարի բարեբախտաբար չեն եղել:
Ներկայացնելով տվյալները՝ բանախոսը նշեց, որ արդեն երրորդ տարին է՝ ալկոհոլային թունավորման դեպքերի աճ է նկատվում, և միաժամանակ՝ մտահոգություն հայտեց, որ նվազել է տարիքային շեմը, կան նաև կանայք:
«Բայց ալկոհոլային թունավորման դեպքերի պատճառը ոչ թե խմիչքի որակն է, այլ՝ քանակը», - նշեց Մ.Գաբրիելյանը, նույնն ասելով նաև դեղորայքային թունավորման դեպքերի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին