Թուրքիայում հայ ուսուցիչ է սպանվել
Ստամբուլի Քադըքոյ թաղամասում գտնվող Արամյան-Ունջույան դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինի մասին մի քանի օր լուր չունենալով` գործընկերները ստիպված են եղել գնալ նրա բնակարան, քանի որ հեռախոսազանգերին ևս պատասխանող չի եղել: Դիմել են ոստիկանությանը: Վերջիններս մուտք գործելով Շահինի բնակարան` այնտեղ գտել են 40-ամյա ուսուցչի անշնչացած մարմինը:
Ըստ թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալության` պարզվել է, որ սուր կտրող-ծակող գործիքով կոկորդին մահացու վնասվածք ստացած Շահինը սպանված է եղել երեք օր առաջ: Սպանվածի վերջին գործողությունը հեռախոսով եղել է գործընկերներին շնորհավորական հաղորդագրություն ուղարկելը Սուրբ ծննդյան կապակցությամբ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ոստիկանության նախնական վարկածի համաձայն` սպանությունը կատարվել է գողության նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սեփական բնակարանում դաժանորեն սպանվել էր ազգությամբ մեկ այլ հայ` 84-ամյա Մարիթսա Քյուչուքը: Նրա մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները