«Շնորհակալություն»…
Այսօր «Շնորհակալության» միջազգային օրն է (International Thank You Day): Այս մեկ բառի օգնությամբ մարդիկ միմիյանց երջանկություն են պարգևում, արտահայտում են իրենց ուշադրությունն ու տալիս դրական էմոցիաներ:
Հոգեբանների կարծիքով, այն քնքշանքի բանավոր արտահայտման ձև է, որը դրականորեն է անդրադառնում մարդկանց միջև հարաբերությունների և փոխհամաձայնության ձևավորման համար:
Իսկ թե ով է տոնի հեղինակը, դեռևս պարզ չէ, սակայն պնդում են, թե այն հայտնագործել է բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ: