Ընտրություններից հետո նոր ընդդիմադիր ուժ կհայտնվի
«Բամբասանք» խորագրի ներքո «Իրավունք» թերթը գրում է, որ ըստ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկությունների` հնարավոր է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը ՀՀ նախագահական ընտրություններից հետո դառնա ընդդիմադիր: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` դա կախված է նախագահական ընտրություններից հետո ՀՀ իշխանական վերնախավի կոնֆիգուրացիայի փոփոխությունից, և որոշակի փոփոխության դեպքում վերնախավային ազդեցիկ գործիչներից մեկի հովանու ներքո ՀՌԱԿ-ը հռչակելու է ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալելու վերաբերյալ և, ի դեպ, ընդդիմադիր դաշտ մուտք է գործելու միանգամից պատկառելի մարդկային և ֆինանսական ռեսուրսով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում