Թատերականի ռեկտոր Արմեն Մազմանյանն ինքնաթիռ է վարձակալել
«Ժամանակ»-ը գրում է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը լայն թափով առաջ է գնում բիզնեսի բնագավառում, ընդ որում`միջազգային: Թերթի հավաստի տեղեկություններով` Արմեն Մազմանյանը իտալական «Ալ Իտալիա» ավիաընկերության հետ աշխատող «Ֆեստա Տուր Ավիա» ավիաընկերության համասեփականատերն է, ինքնաթիռ է վարձակալել և Երևան-Հռոմ չվերթն է իրականացնում: Թերթը փորձել է նրա հետ խոսել, սակայն, Մազմանյանը, տեղեկանալով հարցի էությանը, քարտուղարուհու միջոցով պատասխանել է, որ զբաղված է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում