Առողջություն 10:28 11/01/2013

«Էդ 2 հազարի համար ես կյանքում ըտենց բան չեմ անի». Ծննդկաններին տեսակցությունն ԱՆՎՃԱՐ Է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում երեկ առավոտյան Panorama.am-ի լրագրողն ականատես էր եղել, թե ինչպես ընդունարանի աշխատողը ծննդկանին տեսակցելու այցելած երկու քաղաքացուց 2000-ական դրամ է վերցրել: Անվճար տեսակցության մասին լսած ու այդ պահին զարմացած մորն ու որդուն աշխատակիցը բացատրել է, որ անվճար տեսակցությունները սկսվում են ժամը 15-ից ու շարունակվում մինչև ժամը 21-ը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանով, 2012-ի դեկտեմբերի 1-ից ծննդկաններին տեսակցությունն իրականացվում է անվճար կերպով: Նույն իրավական ակտով, տեսակցությունները թույլատրվում է ժամը 15:00-ից մինչև ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում:

Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը Panorama.am-ին պարզաբանեց, որ մինչև ժամը 15-ը տեսակցություն չի թույլատրվում:

«Բայց մենք որոշման մեջ մի կետ ենք ավելացրել, որ յուրաքանչյուր հաստատության ղեկավարություն սահմանում է ներքին ընթացակարգեր, և ըստ այդմ, հնարավոր է, որ որևէ հիմնարկություն տեսակցությունը սկսի ժամը 14-ին, ավարտի ժամը 20-ին: Մենք դա չենք համարում մեծ մեղք, պետք է նրանք տեղավորվեն 6 ժամվա մեջ: Եղան հիմնարկներ, որոնք ասեցին, իրենք ժամը 9-ին աբխոդ ենք անում, դրա համար թույլատրվում է տեսակցությունները սկսել նաև ժամը 14-ից»,-բացատրեց Կարինե Սարիբեկյանն ու ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս դեպքերում էլ ծննդկաներին տեսակցելն անվճար է:

Վարչության պետը ծննդկանին տեսակցելու համար իրենցից գումար պահանջած քաղաքացիներին խորհուրդ է տալիս անմիջապես զանգահարել թեժ գիծ` 52-88-72 և տեղեկացնել խնդրի մասին: Մինչ այսօր էլ եղել են նույն խնդրի վերաբերյալ դժգոհություն հայտնած քաղաքացիներ: Նրանց հայտնել են իրենց իրավունքների մասին, ուղղորդել տնօրինության մոտ, ասում է, խնդիրը լուծվել է:

«Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել տնօրինությանը, իսկ դրանց չլուծման պարագայում դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` 52-88-72 կամ 52-15-59 հեռախոսահամարներով»,-սա մեջբերում է հիշյալ հրամանից:

Հիշյալ ծննդատան տնօրեն Գագիկ Արտաշեսի Բեգլարյանը Panorama.am-ին վստահեցրեց, որ պատահածը թյուրիմացություն է, և ինքը պատրաստ է քաղաքացիներին վերադարձնել գումարը:

Բեգլարյանը բացատրեց, որ հիվանդանոցում լույս չլինելու պատճառով որոշ ծննդկաներ տեղափոխվել են պաթոլոգիայի բաժանմունք, «դրա համար կարող է շփոթել ե՞ն: Մեկ-մեկ նման բաներ լինում են, որովհետև նոր հրաման է, շատ ժամանակ աշխատողները պաթոլոգիայի հետ են խառնում»:

Նկատենք, որ պաթոլոգիայի բաժնի հիվանդներին անվճար տեսակցությունը, ինչպես ասացին նախարարությունից, տևում է երկու ժամ, բացի այդ քաղաքացիները շատ հստակ ասել են, որ ծննդկանի են այցելում ու նաև զարմանք են հայտնել, որ վճարովի է: Այնպես, որ կոնկրետ այս պարագայում աշխատողի կողմից շփոթմունքն այնքան էլ ռեալ չէ, մարդը վերցրել է 4 հազար դրամն ու նրանց թույլատրել վերև բարձրանալ:

«Ծննդաբերածներին այցելողներից գումար չենք վերցնում, եթե նման բան է եղել, թող գան ինձ մոտ ես գումարը կվերադարձնեմ: Ասեք, թող չանհանգստանա, թող գա ինձ մոտ, էդ 2000-ն ի՞նչ է որ, ես դա կտամ: Էդ 2 հազարի համար ես կյանքում ըտենց բան չեմ անի»,-խոստովանեց Գ. Բեգլարյանը, նշելով, որ ինքը շատ խիստ է, նման բաներ թույլ չի տալիս: Ծննդատան տնօրենը բացառեց, որ իր աշխատողները կարող են իրենից թաքուն «գործ» անել, «որովհետև ես կիմանամ, հազար աչք ունեմ ու ականջ»:

Գումարը հետ վերադարձնելու պատրաստ տնօրենին հուշեցինք, որ մեծ ցանկության դեպքում շատ հեշտ է ճշտել ովքեր են եղել վճարողները, նրանց անուններն ու գումարը նշվել է մատյանում, դեպքը եղել է ժամը 11-ի մոտակայքում, 2 քաղաքացիները` մայր ու որդի այցելել են նույն ծննդկանին:

ԱՆ վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքով, իրենք դեռ չեն հասցրել մոնիտորինգ անցկացնել ծննդատներում` հասկանալու, թե ինչպես են աշխատակիցները կատարում ոլորտի պատասխանտուի որոշումը:

«Հետագայում գուցե և կունենանք այցելություններ, բայց հիմա հարցումներ արվում են հեռախոսներով»,-ասաց Սարիբեկյանը:

Հետաքրքիր է, օրական քանի՞ ծննդատան է նման թյուրիմացություն լինում, ո՞ւր են գնում այդ գումարները: Ի վերջո, եթե նախարարը հրաման է ընդունում ու որևէ վերահսկողություն չի իրականացվում, թե հրամանի պահանջներն ինչպես են կատարվում բժշկական հաստատությունների տնօրինության կողմից, էլ ո՞ւմ են պետք նման հրամանները:

Անտեղյակ քաղաքացիներին մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ ծննդկանին տեսակցելն անվճար է: Զանգահարեք խմբագրություն, նախարարություն, դիմեք բուժհիմնարկի տնօրինությանը, եթե ընդունարանի կամ ծննդատան մեկ այլ աշխատակից ձեզ փորձում է համոզել, որ անվճար ժամերը հետո են լինելու:

Ի դեպ, շատերն այն համոզմանն են, որ ծննդկանին այցելելը պետք է ընդհանրապես արգելվի: Սա արդեն մեկ ուրիշ թեմա է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}