Կեղտոտ անկողինը՝ մի շարք հիվանդությունների պատճառ
Մեծ Բրիտանիայում անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կեղտոտ անկողինը կարող է մի շարք հիվանդությունների, այդ թվում ասթմայի ու գրիպի, ալերգիայի, պատճառ դառնալ: Ռոսբալտ-ի հաղորդմամբ, պարզվել է, որ յուրաքանչյուր հինգերորդ բրիտանացին իր սպիտակեղենը չի փոխում անգամ ամիսը մեկ անգամ: 2 հազար մարդու շրջանում անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանց կեսից ավելին քնում են կեղտոտ անկողնում:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հինգ կանանցից երկուսը փոխում է սպիտակեղենը ամեն շաբաթ, 36 տոկոսը՝ երկու շաբաթը մեկ անգամ, իսկ 17 տոկոսը՝ ամիսը մեկ անգամ կամ ավելի ուշ: Ուշագրավ է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները, ըստ հարցման արդյունքների, ավելի հաճախ են փոխում անկողինը, քան կանայք: Հարցված տղամարդկանց 40 տոկոսը սպիտակեղենը փոխում է ամեն շաբաթ, իսկ 8 տոկոսը՝ ավելի հաճախ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին