«Sotheby’s»-ը միջինասիական և կովկասյան երկրների մշակութային գործերի ցուցահանդես- վաճառք է կազմակերպում
Լոնդոնում գործող հեղինակավոր «Sotheby’s» կազմակերպությունը հայտարարում է միջինասիական և կովկասյան երկրներից հեղինակների գեղանկարչական գործերի ցուցահանդես-վաճառք, որն անցկացվելու է Լոնդոնում սույն թվականի մարտի 4-ից 12-ը:
Նշվում է, թե ներկայացվելու են Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից մոտ 50 ժամանակակից նկարիչների գործեր:
Մեկնբանելով ցուցահանադեսի կազմակերպումը, «Sotheby’s»-ի ռուսական բաժնի ղեկավար Ջո Վիկերին հատնել է, թե հետխորհրդային երկրներում վերջին տարիներն դինամիկ զարգացում է ընթանում և մինչ օրս ընկերության համար այդ երկրները, դրանք ներկայացնող արվետագետներն անհայտ, սակայն միևնույն ժամանակ գրավիչ են եղել: Ցուցահանդեսը նպատակ է հետապնդում տարածաշրջանի ժամանակակից մշակութային բազմազանությունը ներակայացնել հանդիսատեսին:
Այն կրում «Խաչմերուկին» անվանումը, ինչը խորհրդանշում է այն ժամանակահատվածը, երբ Սովետական Միության փլուզումից հետո պետությունները հայտնվել են նոր ոչ միայն սոցիալ-քաղաքական, այլև գերաղվեստական իրականության մեջ, ինչն էլ ամփոփվել է ժամանակակից նկարիչների գործերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում