Վ. Մանուկյան. Ընտրությունների հետ կապված որոշումը կլինի մինչև հունվարի վերջ
Մեր կուսակցության հարցերը նախագահը չի որոշում, այլ կուսակցության խորհուրդը: Դեկտեմբերին կուսակցության խորհուրդը որոշեց, որ նախագահական ընտրություններում թեկնածու չենք առաջադրում, իսկ ինչ վերաբերում է եղած թեկնածուներին սատարելու խնդրին, համապատասխան որոշումը հունվար ամսին ենք կայացնելու: Այս մասին, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության դիրքորոշմանը, Panorama.am-ին ասաց կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Մինչև հունվար ամսվա վերջը կուսակցությունը որոշում կընդունի»,- եզրափակեց նա: