Պեկինում փողոց դուրս չգալու կոչեր են հնչել
Պեկինի քաղաքապետարանը կոչ է արել համաքաղաքացիներին մի քանի օր, ըստ հնարավորության, քիչ լինել փողոցում, քանի որ Չինաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է թույալտրելի շեմը: Ինչպես հայտնում է «Գազետա.ռու»-ն, Պեկինում ԱՄՆ դեսպանատան վրա տեղադրված օդի մաքրությունը չափող սարքերն արձանագրել են 728 ինդեքսը` այսինքն, այն գերազանցում է թույլատրելի նորման գրեթե 228 ինդեքսով:
Նախատեսվում է, որ նման դեպքում գործարանները պետք է ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը:
Ըստ կանխատեսումների` մառախուղի և քամու բացակայության պատճառով` Պեկինում վնասակար տարրերի նման բարձր մակարդակը կպահպանվի մինչև երեքշաբթի:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին