«ՖԱՐՍ». Էրդողանի ենթակայությամբ գործող հեռուստաընկերությունը Իրանի դեմ թշնամանք է քարոզում
Էրդողանի ենթակայությամբ գործող հեռուստաընկերությունը Իրանի դեմ թշնամանք է քարոզում:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ենթակայությամբ գործող հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Գայլերի լեռնահովիտը» բազմասերիանոց ֆիլմի հակաիսրայելական և հակաամերիկյան ուղղվածություն ունեցող սցենարը փոխվել է հակաիրանականի:
«ֆիլմի տեսարաններից մեկում Իրանը ներկայացվում է որպես մի երկիր, որը Թուրքիայում հետախուզական գործողություններ է իրականացնում: Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցները կեսգիշերով հարձակում են գործում Իրանի հյուպատոսության շենքի վրա»,-նշում է իրանական աղբյուրը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Երբ Էրդողանը ծաղրում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին
Ինչու՞ Ահմադինեժադը չեղյալ հայտարարեց Թուրքիա նախատեսված այցը. Էրդողանի արձագանքը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին