«Ոսկե գնդակ» մրցույթի ձայները կեղծվե՞լ են
«Ոսկե գնդակ-2012»-ն արդեն անցյալում է, սակայն նոր սկանդալ է հասունանում: Ինչպես տեղեկացնում է գերմանական «Bild»-ը, քվեարկողների որոշ մասը բողոքում է, որ իրենց ձայները սխալ են գրանցվել:
Մասնավորապես` Թաիլանդի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլֆրիդ Շեֆերը նշել է, որ ինքը քվեարկել է Լիոնել Մեսսիի օգտին, սակայն իր ձայնը գրանցվել է Սերխիո Բուսկետսի օգտին:
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում ֆրանսիացի լրագրողները ևս խոսել են ՖԻՖԱ-ի կողմից թույլ տրված որոշ սխալների մասին: Նրանցից մեկը հայտարարել է, որ Ջանլուիջի Բուֆոնն ու Տյագո Սիլվան իրենց ձայները տվել են Քրիշտիանու Ռոնալդուին, իսկ Թոմաշ Ռոսիցկին քվեարկել է Մարիո Բալոտելլիի օգտին, սակայն այս բոլոր քվեները գրանցվել են հօգուտ Լիոնել Մեսսիի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում