Խուլիո Իգլեսիասի երևանյան համերգի տոմսերը կարժենան 5000-ից 80 000 դրամ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իսպանացի հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասի երևանյան համերգի տոմսերը դեռևս վաճառքի չեն հանվել: Համերգի PR մենեջեր Դավիթ Գրիգորյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ տոմսերի տպագրության գործընթացը դեռևս ավարտին չի հասցվել, որովհետև հարկավոր է տպագրել հսկայական քանակի` շուրջ 7 հազար տոմս: Իսպանացի երգչի համերգի տոմսերը կսկսեն վաճառվել առաջիկա օրերին գրեթե բոլոր տոմսարկղերում և կարժենան 5 հազարից 80 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում