Թատերականի ռեկտորը հաստատել է բիզնեսով զբաղվելու լուրը
«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը երեկ պատասխան է ուղարկել թերթում տպագրված «Բիզնեսմեն Մազը» լուրին` փաստացի հաստատելով տեղեկատվությունը, որ ինքը «Ալ Իտալիա» միջազգային ավիաընկերության հետ աշխատող «Ֆեստա տուր ավիայի» համասեփականատերն է: «Մասնավոր բիզնեսով ստիպված զբաղվել եմ դեռ 1990-ական թվականներից, որի միջոցով ստեղծել և պահել եմ «Գոյ» փորձարարական թատրոնը, ավելին` «Ֆեստա տուր ավիա» ընկերության համասեփականատեր եղել եմ ավելի վաղ, քան ստանձնել եմ ռեկտորի պաշտոնը»,-իր պատասխանում գրել է Մազմանյանը: Վերջինիս խոսքերով` «Ֆեստա տուր ավիա» ընկերությունը չվերթներ է իրականացնում արդեն 4 տարի: