Մի քանի պաշտոնյաներ Եղվարդը բաժան-բաժան են արել
«Ժամանակ» թերթը գրում է, որ Եղվարդ քաղաքի հենց սկզբնամասում են գտնվում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պատկանող գազալցակայանը և բենզալցակայանը: «Համենայն դեպս, այս օբյեկտները ցույց տալիս այդպես ասացին եղվարդցիները»,-գրում է թերթը` հիշեցնելով, որ Ա. Հարությունյանը ծնունդով Եղվարդից է և 1999թ. այդ շրջանից պատգամավոր է դարձել: «Ժամանակ»-ը գրում է, որ Եղվարդում տարածքներ ու հսկայական առանձնատներ ունեն ՀՀ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թերթի հավաստմամբ` եղվարդցիներն ասում են, որ իրենց քաղաքը բաժանված է մի քանի մասի. մի մասը պատկանում է Ա. Հարությունյանին, մյուս մասը` Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, ով այնտեղ նույնպես տուն և հսկայական տարածքներ ունի: