Դավիթ Հարությունյանն ընտրություններից հետո ԱԺ նախագահի փոփոխության հիմքեր չի տեսնում
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, թե նախագահական ընտրություններից հետո նա զբաղեցնելու է ԱԺ նախագահի պաշտոնը, նշել է, որ «ԱԺ նախագահի պաշտոնն իրեն չի հետաքրքրում»:
«Իսկ ո՞ւմ է տեսնում ընտրություններից հետո ԱԺ հաջորդ նախագահի պաշտոնում»,-հարցին Հարությունյանը պատասխանել է. «Ես, ճիշտն ասած, դեռևս տեսնում եմ Հովիկ Աբրահամյանին։ Նախագահական ընտրություններից հետո ԱԺ նախագահի փոփոխություն չի լինի, համենայնդեպս, ես հիմքեր չեմ տեսնում»: