Է. Շարմազանով. Հայտնի է ՀՀԿ շտաբի պետի տեղակալների անունները
Հունվարի 11-ին-ն ՀՀԿ գումարել է շտաբի նիստ, որի ժամանակ քննարկվել է առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա փոխանցմամբ՝ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ ղեկավարի կարգախոսն է լինելու՝ «Դեպի ապահով Հայաստան»:
Հիշեցնելով, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե ՀՀԿ շտաբը ղեկավարելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Է. Շարմազանովը տեղեկացրեց, որ Շտաբի անդամներն են ՀՀԿ գործադիր մարմնի անդամները, իսկ շտաբի պետի տեղակալները 5-ն են` Միքայել Մինասյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գևորգյան, Կարեն Կարապետյան, Լևոն Յոլյան:
ԱԺ փոխնախագահը ընդգծեց, որ ՀՀԿ շտաբը թիվ մեկ նպատակ է հռչակել արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը, հավելելով, որ կարևորվում է ընտրությւոնների դրական մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությունը: