Երվանդ Զախարյան. «Ընտրությունները չեն ազդի անշարժ գույքի գների վրա, և կլինի տնտեսական աճ»
Նախագահական ընտրությունները չեն կարող չազդել անշարժ գույքի շուկայական գների վրա: Այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:
«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում այդպես է, որովհետև կան քաղաքացիներ, մարդիկ, բիզնեսմեններ, որոնց մոտ սպասողական վիճակ է լինում, թե ի՞նչ կլինի, ո՞վ կլինի հանրապետության ղեկավարը, ինչպե՞ս կձևավորվի Ազգային ժողովը, ի՞նչ տնտեսական քաղաքականություն կվարի: Իսկ իմ կարծիքով, մենք այսօր դրանից մի փոքր ազատված ենք, որովհետև բոլորս գիտենք՝ մենք ունենք կայացած և արդեն գործող ԱԺ, և միանշանակ արդեն անվիճելի է, թե ով կլինի ՀՀ նախագահը: Այսինքն՝ որոշակի տնտեսական կուրսի, տնտեսական ծրագրերի փոփոխություններ չի սպասվում այստեղ, և հենց դա նաև ես նկատի ունեմ ասելով, որ որոշակի ներդրումների ծավալներ ՀՀ-ում կավելանան՝ բերելով համապատասխան տնտեսական աճի»,- ասել է նա՝ ընդգծելով, թե առաջիկա նախագահական ընտրությունները միանշանակ դրական ազդեցություն են ունենալու ոլորտի վրա: