ՀԱԿ-ում համակարգային ճգնաժամ է
Երեկ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից մեկի նախագահը «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի`չառաջադրման որոշումից հետո ՀԱԿ-ում առաջացել է համակարգային ճգնաժամ, քանի որ այլևս պարզ չէ, թե ինչ ձևով է այդ կառույցը հասնելու իր նպատակին` ավազակապետական ռեժիմի կազմաքանդմանը և երկրում սահմանադրական կարգերի վերականգնմանը:
Ըստ թերթի զրուցակցի, իրենք մտադիր են կուսակցության քաղխորհրդի նիստ հրավիրել և քննարկել ՀԱԿ-ու ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիներ գտնել: Իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա. առաջինն այն է, որ ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյունը, տեսնելով որ այն նպատակը, որի շուրջ իրենք համախմբվել են, այլևս հնարավոր չէ այդ ձևաչափով իրականացնել, դուրս գան ՀԱԿ-ից, և այն դադարում է գոյություն ունենալ, ըստ երկրորդի՝ փորձում են բարեփոխել ՀԱԿ-ը, համարելով, որ հռչակված նպատակին հին ձևաչափով հնարավոր չէ հասնել:
«Արդյոք տեսականում և գործնականորեն հնարավոր է բարեփոխել ՀԱԿ-ը: ՀԱԿ որոշումներ կայացնելու հիմքում դրված է կոնսենսուս սկզբունքը, ինչը նշանակում է, որ որոշումները պետք է ընդունվեն ՀԱԿ-ի մաս կազմող բոլոր կուսակցությունների համաձայնությամբ: …Բայց իրականում այդ սկզբունքը աշխատել է ոչ թե կուսակցությունների ձայնը լսելու, այլ ընդհակառակը, այն լռեցնելու համար: Օրինակ, երբ 2011թ աշնանը Լ. Տեր-Պետրոսյանը ՀԱԿ քաղխորհրդի նիստում ներկայացրել է իր քաղաքագիտական վերլուծությունը, որով ԲՀԿ-ին հռչակում է «հայաստանածին ուժ» և ընդդիմություն, իսկ ՀԱԿ-ի նպատակ է հռչակում`թույլ չտալ, որ ԲՀԿ-ն մտնի Սերժ Սարգսյանի թևի տակ, ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը դեմ է այդ մոտեցմանը: Այլ դեմ արտահայտվողներ են լինում, սակայն Տեր-Պետրոսյանը լռեցնում է նրանց»,-գրել է թերթը: