Մասսայական համաներում Վրաստանում. ազատ է արձակվել շուրջ 200 քաղբանտարկյալ
«Համաներման մասին» օրինագիծը, որը Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին բոյկոտել էր, իսկ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին երեկ ստորագրել էր, այսօր մտել է ուժի մեջ և արդեն տվել առաջին պտուղները. 190 քաղբանտարկյալ ու դատապարտյալներ ազատ են արձակվել: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ աղբյուրի, ազատ արձակվածների թվում են նաև, այսպես կոչված, «ռուս շպիոնների ցանցի» անդամներ Ռուբեն Շիկոյանը, Տարիել Աբաշիձեն, Վյաչեսլավ Պլուժնիկովը և ուրիշներ:
«Համաներման մասին» օրենքի համաձայն, ազատ կարձակվեն շուրջ 3 հազար բանտարկյալներ, որոնցից 200-ը, խորհրդարանի խոսնակի գնահատմամբ, ազատազրկված են եղել քաղաքական դրդապատճառներով: