Սալահեդդին Օզգյունդուզ. Ադրբեջանում ամրանալուց հետո վահաբիտները կփորձեն կործանել պետությունը
Սունիզմի տեսքով Ադրբեջան ներմուծվում է միայն վահաբիզմը: Որոշ ժամանակ անց Ադրբեջանը կդառնա Սաուդյան Արաբիա կամ նրա պրովինցիաներից մեկը: Եվ այն բանից հետո, երբ այստեղ վահաբիտները մեծամասնություն կկազմեն, նրանք կսկսեն դուրս մղել շիադավաններին: Այս մասին, «Սալամնյուզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հասարակական և կրոնական գործիչ, Թուրքիայի ջաֆարիտների համայնքի առաջնորդ Սալահեդդին Օզգյունդուզը:
Կայքի այն դիտարկմանը, թե` Ադրբեջանի նախագահին կից Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն, Ադրբեջանի անկախության տարիներին երկրում վահաբիտների թիվն էականորեն աճել է, Ս. Օզգյունդուզը պատասխանել է. «Իրենց սալաֆիտներ անվանող վահաբիտները նոր վայրերում իրենց գառների պես են պահում, գովերգում են պետությանը, և, օգտվելով դրանից, քանակապես աճում են: Հենց զգում են, որ ամրապնդվել են, վերածվում են գայլերի: Նրանք նոր-նոր են սկսում Ադրբեջանում «բույն հյուսել»: Եվ այդ պատճառով էլ առայժմ «շոյում են պետության գլուխը», իսկ որոշ ժամանակ անց կկործանեն այն: Այլ վայրերում մենք արդեն հանդիպել ենք այդպիսի խնդիրների: Ադրբեջանի հետ էլ նույն բանը տեղի կունենա»:
«Նրանք մի ռազմավարություն ունեն: Օրինակ` ժամանելով Ադրբեջան, նրանք աղոթում են համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի համար, բայց հենց լքում են երկիրը, ասում են, որ բալորն այնտեղ անհավատներ են և սկսում են հակապետական աշխատանքներ տանել»,- ասել է ջաֆարիտների համայնքի առաջնորդը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նա նշել է. «Եթե ցանկանում եք իմ կարծիքն իմանալ, ասեմ, որ ԼՂ հարցում Ադրբեջանի եղբայրներն ու ընկերները` Թուրքիան, Իրանն ու մյուս մահմեդական երկրներն Ադրբեջանին եղբայրական օգնություն չեն ցուցաբերել: Եթե գոնե Թուրքիան ու Իրանն այդ հարցում առաջինն օգնեին Ադրբեջանին, Մահմեդական համագործակցության կազմակերպությունն էլ նրանց օրինակին կհետևեր, քանի որ այդ երկրներն առաջնորդներ են: Եթե միաժամանակ 55 երկիր համապատասխան ճնշում գործադրեն, արդյոք հայերը չե՞ն լքի Լեռնային Ղարաբաղը: Իրականում մահմեդականությունն ամեն ինչ պարզորոշ բացատրում է: Պարզապես մարդկանց մնում է հասկանալ դա և միմյանց հետ հարաբերություններում եղբայրաբար գործել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա