Աշոտյանի հիշեցումները. «Թեժ գիծը» շարունակում է ընդունել զանգեր ապօրինի դրամահավաքի հետ կապված
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազդարարել է այսօր սկսվող ուսումնական դասապրոցեսի մասին ու մի քանի հիշեցումներ զետեղել ֆեյսբուքյան իր էջում:
«Հիշեցնում եմ, որ դպրոցներում ԽՍՏԻՎ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը:
Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի:
Գումարի չափը և գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում:
Այն ծնողները, որոնք իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռքբերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից:
ՀՀ ԿԳՆ «Թեժ գիծը» շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված»,-գրել է Աշոտյանը:
Նախորդող հրապարակում` Դպրոցական արձակուրդն ավարտվեց