Ինյեստա. «Վաղ թե ուշ կպարտվենք»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վստահ է, որ վաղ թե ուշ իրենց անպարտելիության շարքը կավարտվի:
«Վաղ, թե ուշ կգա այն օրը, երբ մենք կպարտվենք Պրիմերայում, թեև կփորձենք հնարավորինս երկարացնել այն։ Թիմն իրեն հիանալի է զգում, քանի որ առաջին շրջանն անցկացրեցինք գրեթե կատարյալ:
Այնուամենայնիվ, այս թվերն ինչ-որ արժեք կներկայացնեն միայն մրցաշրջանի ավարտից հետո։ Ցանկություն կա նույն մարզավիճակը պահպանել նաև մայիսին»,- նշել է կիսապաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են