Թեկնածուների վերջնական ցանկը հայտնի կդառնա այսօր
Այսօր հայտնի կդառնա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցանկը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, այսօր ավարտվում է թեկնածուների գրանցման ժամկետը:
ԿԸՀ առաջադրման հայտ ներկայացրել էին 15 թեկնածուներ: Սակայն նրանցից 7 թեկնածուները չկարողացան վճարել Ընտրական օրենսգրքով պահանջվող 8 մլն դրամ ընտրական գրավը և դուրս մնացին հետագա ընտրապայքարից: Այս պահի դրությամբ առաջադրման փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում ընտրական գրավ վճարած թեկնածուները ութն են` Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության կողմից առաջադրված Հրանտ Բագրատյանը և ինքնաառաջադրվածներ` Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը և Արամ Հարությունյանը:
Մինչև հունվարի 19-ը թեկնածուները պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր, իսկ արդեն մինչև հունվարի 22-ը դրանք կտեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
Հայաստանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 16-ին: