Սիրիական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Դերաա քաղաքը
Սիրիայի կառավարական զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքը: Երկու ամիս շարունակ Ջաբհաթ Ալ-Նուսրա («Հաղթանակի ճակատ») և Լիվա ալ-իսլամ («Իսլամի դրոշ») խմբավորման անդամները Դեարաայից սպառնում էին մայրաքաղաքին: Այս մասին հայտնում է Իտար-Տասսը:
Ռազմական գործողություններին մասնակցում են Սիրիայի ռազմաօդային ուժերը, որոնք օդից հարվածներ են հասցրել են զինյալ խմբավորումներին: France Press գործակալությունը հայտնում է, որ հարձակումներից մեկի արդյունքնում զոհվել է 19 խաղաղ բնակիչ, այդ թվում կանայք և երեխաներ:
Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Դամասկոսից հինգ կմ հեռավորության վրա գտնվող Մլեյհա քաղաքում: «Ալ-Վատան» թերթի տվայլների համաձայն, հինգ օրերի ընթացքում կառավարական ուժերին հաջողվել է կասեցնել ապստամբների` ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այդ օբեյկտի գրավումը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի