Մուբարաքը 3 միլիոն դոլար կվերադարձնի երկրի բյուջե
Եգիպտոսի դատախազությունը համաձայնել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանների առաջարկին՝ պետական գանձարան վերադարձնել 18 միլիոն ֆունտ՝ մոտ 3 միլիոն դոլար որպես փոխհատուցում նվերների գնի, որ Մուբարաքը ստացել էր «Ալ-Ահրամ» մեդիա-հոլդինգից: Անցյալ տարվա հունիսին Մուբարաքը դատապարտվել էր ցմահ բանտարկության այն բանի համար, որ հրամայել էր մարտական փամփուշտներ կիրառել 2011-ի գարնան հեղափոխության մասնակցների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին